Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎՈՐՈՆԵԺ-Մ-Ը» ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ



ՌԴ տիեզերական զորքերում պատրաստվում են մարտական հերթապահության ընդունել «Վորոնեժ-Մ» ռադիոտեղորոշիչ կայանը:

«Վորոնեժ-Մ-ը» նախատեսված է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգի շրջանակներում տիեզերական տարածքի հսկողության համար` թիրախի հեռահար հայտնաբերման հնարավորությամբ (4500-6000 կմ):

Նոր սերնդի կայանը էապես կընդլայնի Ռուսաստանի հրթիռային-տիեզերական պաշտպանության հնարավորությունները, հատկապես հյուսիսարևմտյան ուղղությամբ: Հետագայում «Վորոնեժ-Մ» կայաններով նախատեսվում է փոխարինել արդեն հնացած «Դնեպր» ռադիոտեղորոշիչ կայանները:

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ «Վորոնեժ-Մ-ը» կառուցվում է 12-18 ամսվա ընթացքում` հին սերնդի կայանների դեպքում 5-9 տարվա փոխարեն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


08/08/2011