ՆՈՐ ՕԴԱՆԱՎԸ ԻՆՔՆԱԹԻՌԻ և ԴԻՐԻԺԱԲԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ
ԱՄՆ-ում մշակվող թռչող ապարատը միաժամանակ ինքնաթիռի և դիրիժաբլի ունակություններ ունի:
Aeroscraft անվանումով օդային փոխադրամիջոցը կկարողանա ավելի քան 500 տոննա բեռ բարձրացնել: 70 մետր երկարությամբ և 30 մետր լայնությամբ առաջին մոդելը պատրաստ կլինի 2012թ.:
Օդանավի համապատասխան խցիկներում կլցվի հելիում գազ, որը կապահովի անհրաժեշտ վերամբարձ ուժը: Ճնշումն ավելացնելու դեպքում վայրէջք կկատարվի: Օդում Aeroscraft-ը կշարժվի սովորական ինքնաթիռի պես` տուրբոռեակտիվ շարժիչների և ավիացիոն վառելիքի միջոցով:
Աշխատանքների ընթացքում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն նվազեցնում են ապարատի քաշը:
Aeroscraft-ը կառուցվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեի միջոցներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական