«ԱՐԻ ՏՈՒՆԸ»` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչություն ծրագրով ամեն տարի Հայաստան են ժամանում հարյուրավոր սփյուռքահայ երեխաներ` ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, որպեսզի առավել ամբողջական պատկերացում կազմեն Հայաստան–հայրենիքի մասին:
Հուլիսի 20-ին «Արի տուն» ծրագրի մասնակիցներին այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Ռազմական համալսարանի պետ, գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանը խոսեց բանակը սպայական կադրերով համալրելու կարեւորության մասին, ներկայացրեց ռազմական համալսարանի ֆակուլտետները, մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը, այնուհետեւ պատասխանեց հարցերին:
Ներկաները, խմբերի բաժանվելով, շրջեցին համալսարանի տարբեր մասնաշենքերում, ծանոթացան կուրսանտների առօրյային, կրակեցին վարժասարքերից:
Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը աղջիկներին էլ պակաս չէր հետաքրքրում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ