Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»



ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»Հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երեւանյան ամենասիրված ու սպասված փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի արարողությունը Սուրբ Աննա եկեղեցում:

Շառլ Ազնավուրի հրապարակում անվանի հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի,  Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:

Այս տարի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել Կաննի կինոփառատոնում ընտրված լավագույն ֆիլմերը, Լոնդոնում, Լոկարնոյում, Վենետիկում եւ Բեռլինում մրցանակ շահած ֆիլմերը:

Փառատոնում ցուցադրվեց նաեւ «Հրաշագործի աշունը» խորագրով տեսանյութը` նվիրված հայ անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին:

Փառատոնն այս տարի ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից:

Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր հարյուրից  ավելի ֆիլմ:

 ♦♦♦

Փառատոնի բացումը կատարվեց հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի 1927 թ. նկարահանված «Խասփուշ» համր ֆիլմով: Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմական թեմայով կինոնկարն է: «Խասփուշը» այս տարի ցուցադրվեց որակապես նոր մակարդակով` թվայնացումով: Ու քանի որ այն համր ֆիլմ է, հնարավորություն էր ստեղծվել մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալու. ֆիլմը ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

♦♦♦ 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Փակման արարողությունը նշանավորվեց նաև նրանով, որ «Ոսկե ծիրանի» «Վարպետ» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ջո Բեռլինգերը: Միջոցառումը եզրափակվեց նրա «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

Հավելենք, որ Սասնո լեռներում ապրող Դըրդո մայրիկի վերաբերյալ թուրք ռեժիսոր Ս. Օնալի վավերագրական ֆիլմը արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակի:

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային


26/07/2017