ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂ 100 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ամերիկյան Defense News ռազմական ամսագիրը հրապարակել է սպառազինության համաշխարհային շուկայում 2010թ. հետազոտությունների արդյունքները:
Ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներով որոշվել են սպառազինություն արտադրող 100 խոշորագույն ընկերությունները: Առաջին 3 հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ամերիկյան Lockheed Martin, անգլիական BAE Systems, ամերիկյան Northrop Grumman ընկերությունները:
Ռուսական կազմակերպություններից ամենաբարձր` 21-րդ հորիզոնականում է «Ալմազ-Անթեյ» կորպորացիան: «Ռուսաստանի ուղղաթիռներ-ը» 44-րդ տեղում է, «Սուխոյ» ընկերությունը` 52-րդ: 100 լավագույնների ցանկում ընդգրկվել են ռուսական ևս 5 ընկերություններ:
Խորագիր՝ Նորություններ