ՕԳՈՍՏՈՍԻ 16-21-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԱՔՍ-2011» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Օգոստոսի 16-21-ը Մոսկվայի մերձակայքում կանցկացվի «Մաքս-2011» միջազգային ավիացուցահանդեսը:
Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 ռուսական և 30 արտասահմանյան ընկերություններ, որոնք կներկայացնեն 200-ից ավելի ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող ապարատներ, այդ թվում` երբևէ հանրությանը չներկայացված նմուշներ:
«Մաքս-2011»-ի ընթացքում առաջին անգամ կներկայացվի ամերիկյան ռազմաօդային ուժերի նոր տեխնիկան` A-10 գրոհային, C-5 Galaxy տրանսպորտային, P-3C հականավային ինքնաթիռները:
Ռուսական կողմը կցուցադրի 5-րդ սերնդի 2 կործանիչներ` ՍՈՒ-35 և ՍՈՒ-32, ՄԻԳ ինքնաթիռի տարբեր մոդիֆիկացիաներ և այլն:
Ռուսական ավիաարտադրողները նախատեսում են ցուցահանդեսի ժամանակ խոշոր գործարքներ կնքել ոչ միայն արտասահմանյան պատվիրատուների, այլև ՌԴ պաշտպանության նախարարության հետ:
Խորագիր՝ Նորություններ