Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՊՆ) հայտարարում է մրցույթ` Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ռազմական ամբիոնի (այսուհետ` ՇՊՀ ՌԱ) պետի հետեւյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

  1. ՇՊՀ ՌԱ ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` գնդապետ, 33)1 հաստիք

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`

* ունենալ բարձրագույն ռազմամական կրթություն,

* ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,

* զբաղեցրած լինի ՌՈՒՀ-ի համապատասխան բաժնի սպայի կամ մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ վաշտի, մարտկոցի հրամանատարի պաշտոն,

* գիտամանկավարժական առնվազն 5 տարվա ստաժ, վերջին պաշտոնում` առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:

 

Նշված պաշտոնը զբաղեցնելուհամար պահանջվում է նաեւ.

* ռուսերեն լեզվի ազատ եւ մեկ այլ օտար լեզվի /կարդում եւ կարող է բացատրվել/ տիրապետում,

* ունենալ անմիջական  հրամանատարի (պետի) երաշխավորագիրը (բնութագիրը),

* ունենալ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձեւի ձեւակերպված թույլտվություն.

* համակարգչով եւ գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* նախապատվությունը տրվում է գիտական աստիճան, գիտական կոչում ունեցողին,

 

Մրցույթի անցկացման կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն 14.02.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 164 հրամանի կետերի:

 

Մրցույթը կկայանա 25.09.2017թ. ժ.12:00-ին:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն  (ք. Երեւան, Բագրեւանդի 5) պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ եւ ՌԿ վարչության պետի անունով (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,

* հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,

* պարգեւատրումների եւ մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում)

* ինքնակենսագրություն,

* անձնագրի պատճենը,

* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները  բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը  9:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  15.09.2017թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրին եւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ք. Գյոմրի Շիրակացի 21/5 ռազմական ամբիոն:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ք. Գյումրի Շիրակացի 21/5 ռազմական ամբիոն մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ:

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Նորություններ


23/08/2017