ՌՈՒՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՍԱՎԱՌՆՈՐԴԱՅԻՆ ՆՈՐ ԽՈՒՄԲ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է «Ստրիժի» («Ջրածիծառներ») և «Ռուսկիե Վիտյազի» («Ռուս դյուցազուններ») խմբերի օրինակով սավառնորդային նոր խումբ ստեղծել, որի օդաչուները կթռչեն ՅԱԿ-130 ուսումնամարտական ինքնաթիռներով:
Ի տարբերություն ՄԻԳ-29 և ՍՈՒ-27 ինքնաթիռների, ավելի թեթև ՅԱԿ-130-ով հնարավոր է ցուցադրական թռիչքների ժամանակ լայնորեն կիրառել ծխային էֆեկտները, ինչպես, ասենք, դա անում են Ֆրանսիայի և Իտալիայի սավառնորդային խմբերը:
Խորագիր՝ Նորություններ