ՄԻԿՐՈՌՈԲՈՏԸ ՔԱՅԼՈՒՄ Է ՋՐԻ ՎՐԱՅՈՎ
Գիտնականներին հաջողվել է միկրոռոբոտ ստեղծել, որը ջրասարդերի պես քայլում է ջրի վրայով:
Ռազմական հետախուզական գործողություններ կատարելու հնարավորություն ունեցող ռոբոտի արդյունավետությունը ապացուցվել է փորձարկումների ժամանակ: Ռոբոտն ունի հենման համար 10 և շարժման համար 2 պտտվող ոտք:
Իր նախատիպը հանդիսացող միջատից ռոբոտը ծանր է շուրջ 390 անգամ, սակայն կարողանում է նույնքան ակտիվ ու թեթև շարժվել ջրի վրայով` առանց զգալի էներգիա ծախսելու:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական