ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը սպառազինությունից դուրս է գրել 12 000 տարատեսակ մեքենաներ, այդ թվում` բեռնատարներ: Առաջիկա տարիներին դրանք կվաճառվեն աճուրդի միջոցով:
Ոչ մարտական մեքենաների վաճառքից ստացված միջոցներով նախարարությունը կգնի մարտական զրահամեքենաներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիայի ռազմական գերատեսչությունը պատրաստվում է առաջիկա 15 տարիների ընթացքում առկա սպառազինության և ռազմական տեխնիկայի 85 տոկոսը դուրս գրել և աճուրդի դնել:
Նախատեսվում է վաճառել 70 կործանիչ, 110 այլ տեսակի ինքնաթիռ, 120 ուղղաթիռ: Ստացված միջոցներով նոր տեխնիկա կգնվի:
Այժմ Ավստրալիայում գործում է ռազմական ներուժի հզորացման Force 2030 ծրագիրը, որի ֆինանսավորման ծավալը 54,7 միլիարդ դոլար է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական