Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

2017 ուսումնական տարվա ընթացքում նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) ուսուցումը արդյունավետ կազմակերպելու նպատակով օգոստոսի 24–30-ը Հանրապետության ուսումնական հաստատություններում հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական դպրոցների ուսումնական հաստատությունների զինղեկների մասնակցությամբ անցկացվեցին եռօրյա ուսումնամեթոդական հավաքներ, որին մասնակցելու  հրավերք են ունենում նաև տարածքների ուսումնական հաստատություններին կցված զորամասերի ներկայացուցիչներ և մարզպետարանների կրթության պատասխանատուներ:

Վերը նշված ծրագրի շրջանակներում Վարդենիսի տարաշածրջանի հանրակրթական դպրոցների զինղեկների, զորամասի ներկայացուցչի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետի մասնակցությամբ 24-26- ուսումնամեթոդական պարապմունքներ  անցկացվեցին զոհված Վարդենիս քաղաքի ազատամարտիկ Էդվարդ Պողոսյանի անվան  թիվ 2 հիմնական դպրոցում: Եռօրյա պարապմունքները մեկնարկեցին շարային ստուգատեսով: Դրան հաջորդեց նախորդ ուսումնական տարում դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների, նախնական զինվորական պատրաստության ուսուցման արդյունքների տարեվերջյան հաշվետվության ամփոփումը:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԵրեք օր շարունակ, օրական վեց ժամ, մասնակիցները ունկնդրեցին ՆԶՊ-ի դերին ու նշանակությանը, նոր ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներին, ավարտական դասարանների աշակերտների հետ անցկացվելիք երկօրյա դաշտային պարապմունքների պլանավորմանն ու կազմակերպանը, ՆԶՊ առարկայի դասավանդման մեթոդիկային նվիրված դասախոսություններ: Եռօրյա պարապմունքների ընթացքում քննարկվեցին ռազմագիտության լսարանների կահավորմանը, ՆԶՊ նյութատեխնիկական բազային, ուսումնական զենք-զինզմթերքի պահպանմանը, օգտագործմանը, ինչպես նաև շարային, տակտիկական, ֆիզիկական պատրաստության դասավանդման մեթոդիկային առնչվող, ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայի «ԿՈՐՅՈՒՆ» ռազմամարզական խաղերի կազմակերպմանը նվիրված և այլ առանցքային հարցեր: Պարապմունքների ավարտին տեղի ունեցավ միջառարկայական կապերի, առաջավոր փորձի փոխանակում և ուսումնամեթոդական պարապմունքների արդյունքների ամփոփումը:

ՈՒսումնամեթոդական եռօրյա պարապմունքները դասավանդեցին Վարդենիսի զինվորական կոմիսար, փոխգնդապետ  Գարիկ Առաքելյանը, զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Արսեն Վարդանյանը, ավագ զինղեկ, կապիտան Աշոտ Սիմոնյանը, մայոր Արմեն Պետրոսյանը և կապիտան Մարգար Սահակյանը:

 

Փոխգնդապետ Գարիկ Առաքելյան

Վարդենիսի զինվորական կոմիսար

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


25/08/2017