Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՔԱՐ-ԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



ԽԱՉՔԱՐ-ԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆԽԱՉՔԱՐ-ԿՈԹՈՂ՝ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՄասրիկցի Վրեժ Սարգսյանը հերոսի մահով ընկավ ապրիլի երկուսին՝ Թալիշի մարտական հենակետերից մեկում: Մասրիկցի հերոսը զոհվեց իր մարտական ընկերոջ՝ Հարություն Աբրահամյանի հետ:

Օգոստոսի 24-ին Փոքր Մասրիկ գյուղում Տեր Գևորգ քահանա ՏերԲարսեղյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի օրհնությամբ և հարազատների, մարտական ընկերների, համագյուղացիների, դպրոցականների, զինվորականների մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց պայմանագրային զինծառայող, սերժանտ Վրեժ Սարգսյանի հիշատակը հավերժացնող Խաչքարկոթողը: Զինվորական նվագախումբը կատարեց ԶՈՒ օրհներգը, որից հետո խաչքարի բացման պատիվը տրվեց հերոսի չորսամյա որդուն՝ փոքրիկ Վարդանին:  Ներկաների խոնարհված հայացքների ներքո հերոսի որդին կտրեց կարմիր ժապավենը:

Դիմելով ներկաներին Տեր Գևորգ քահանա ՏերԲարսեղյանն ասաց.

Այսօր անմահ հերոսի հիշատակը հավերժացնող ևս մեկ խաչքար կանգնեցրինք: Մեր եղբոր կատարած հերոսությունը թող լցվի բոլորիս սրտերը և Աստված նրա հոգին թող լույսի մեջ պահի: Աստված մեր Հայրենիքի փրկության համար զոհված բոլոր հերոսների հոգին թող լույսի մեջ պահի: Այն հայրն ու մայրը, որ նման հերոս են ծնել, սնել ու դաստիարակել, նրանք նույնպես հերոս են:

IMG_8596Դիպուկ էր ՌՈ Վարդենիսի կայազորի պետ, գնդապետ Միսակ Սահակյանի խոսքը.

Պատահական չէ ընտրված խաչքարի տեղադրման վայրը՝  մեր մարտական հենակետերից մի քանի կիլոմետր հեռու: Սա խորհուրդ ունի իր մեջ: Այս խաչքարը ոչ միայն հերոսության խորհրդանիշ է, այլև ուժի: Այն ուժ կտա նաև մեր Հայրենիքի սահմանները գիշեր ու զօր արթուն հսկող դիրքապահներին:

Հուզիչ էր հերոսի հոր՝ Վարդան Սարգսյանի, միակ խոսքը.

Թեկուզ այսպիսի ծանր գնով՝ երանի մենք միշտ թուրքին հաղթենք:

Այնուհետև ներկաները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին հերոսի Խաչքարկոթողի մոտ:

  ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


28/08/2017