ՊԱՏՐԱՍՏ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ
«Մաքս-2011» ավիացուցահանդեսում կներկայացվի ռուսական «Լուչ» առաջին հարվածային անօդաչու թռչող ապարատը, որը նախատեսված է օպտիկա-էլեկտրոնային, ռադիոտեղորոշումային, ռադիոտեխնիկական հետախուզության, տվյալների վերահեռարձակման համար:
Ապարատի վրա տեղադրվում է 170 կգ ծավալով սպառազինություն` իր կառավարման համակարգով: Մինչ այժմ ռուսական ռազմարդյունաբերությունը պատրաստում էր միայն հետախուզական բնույթի անօդաչուներ:
«Լուչ»-ի երկարությունը 5,85 մետր է, բարձրությունը` 2,4 մետր, թևերի բացվածքը 8,7 մետր է: Սպասարկող մեկ անձը այն կարող է մարտական վիճակի բերել 2 րոպեում: Ապարատը հետախուզություն է իրականացնում 250-350 կմ, լրացուցիչ սարքավորումների կիրառմամբ` մինչև 500 կմ շառավղով:
Թռիչքի արագությունը 270 կմ/ժ է, առավելագույն բարձրությունը` 7000 մետր: Օդում կարող է մնալ 18-30 ժամ: