ՀԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՆՏԱԳՈՆԸ ԿԽՆԱՅԻ 15 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կկրճատի ռադիոկայանների գնման ծավալը: Նախատեսված 86956 միավորի փոխարեն զորքերը կստանան 11030 ռադիոկոմպլեկտ: Այս որոշման շնորհիվ Պենտագոնը կխնայի մինչև 15 միլիարդ դոլար:
Կրճատումը կկատարվի կապի JTRS հեռանկարային համակարգերի ստեղծման և արտադրության ծրագրի շրջանակներում կապի նոր միջոցների գնման նպատակով:
JTRS-ը ռազմական ռադիոկապի 30 համակարգեր կփոխարինի մեկ ծրագրային համակարգով, որը կաշխատի գրեթե բոլոր ռադիոհաճախականություններում: Կապի նոր միջոցը կաշխատի 2 մեգահերցից մինչև 2 գիգահերց միջակայքում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական