Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Ս-300» ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎԻ



Ռուսաստանը դադարեցրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրների արտադրությունը: Ռուսական բանակը վերջին Ս-300ՊՄ համալիրն ստացել է 1990-ականների կեսերին, դրանից հետո այն արտադրվել է միայն արտահանման նպատակով: Այսուհետ կդադարեցվի նաև արտահանումը:

Ս-300-ն արտադրվել է 1978թ.: Համալիրը, բացի Ռուսաստանից, ընդգրկված է ևս 18 պետությունների սպառազինության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է դրանք փոխարինել Ս-400 համալիրներով: Ներկայումս մարտական հերթապահություն է իրականացնում Ս-400 համալիրների 2 գունդ: Մինչև 2020թ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել զենիթահրթիռային համալիրների 56 մարտկոց:

2015թ. զորքերը կստանան Ս-500 նոր համալիրներ: Ս-400-ները և Ս-500-ները կկազմեն երկրի օդատիեզերական պաշտպանության կորիզը: Օդատիեզերական պաշտպանության համակարգում կընդգրկվեն նաև հեռանկարային «Մորֆեյ» և «Վիտյազ» զենիթահրթիռային համալիրները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


16/08/2011