Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸՀոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքների թափանցիկության ապահովումը լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմնադրամի գործունեության նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու տեսանկյունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը  ներկայացրել է վերջին երեք ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը, ընթացիկ աշխատանքները:

Նիստի ընթացքում քննարկվել են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:

Խորագիր՝ Նորություններ


04/10/2017