Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՀրետանային ստորաբաժանումների պատրաստության մակարդակը եւ մրցակցային ոգին բարձրացնելու, ինչպես նաեւ մրցույթների ընթացքում ձեռք բերված առաջավոր փորձը ստորաբաժանումներում եւ ջոկերում ներդնելու նպատակով ամեն տարի ՀԶ եւ Հ վարչությունները կազմակերպում եւ անցկացնում են մասնագիտական մրցույթներ: Ուսումնական տարվա ընթացքում անցկացվել են հրետանավոր սպաների՝ հրթիռային զորքերի եւ հրետանու կազմավորման 25-ամյակին նվիրված «Կրակային վահան-2017», ԶՈՒ «Լավագույն գումարտակային ականանետային դասակ» եւ «Լավագույն օպտիկական հետախուզության ջոկ» համաբանակային մրցույթները, որոնց եզրափակիչ փուլերն անցկացվել են «Բաղրամյան» զորավարժարանում:

Մրցույթներն անցել են բարձր մրցակցային մթնոլորտում: Համաձայն կանոնակարգի՝ մասնակիցներն իրենց ունակություններն են դրսեւորել տարբեր մարզաձեւերի, մարտական հրաձգությամբ կրակային խնդիրների եւ մասնագիտական նորմացույցների կատարումից:

Մրցույթների արդյունքներով տեղերը բաշխվել են.

 

«ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆ-2017»

 1-ին խումբ

1-ին տեղ՝ զորամասի հրետանու ֆակուլտետի, հրետանու մարտավարության եւ մարտական կիրառման ամբիոնի, մարտական աշխատանքի ցիկլի ավագ դասախոս, փոխգնդապետ Հովիկ Ցոլակի Քոսակյան:

2-րդ տեղ՝ զորամասի օպերատիվ բաժնի պետ – շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Համլետի Հովսեփյան:

3-րդ տեղ՝ զորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Սպարտակ Վաչագանի Խաչատրյան:

 

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ2-րդ խումբ

1-ին տեղ՝ զորամասի ուսումնական հրետանային դիվիզիոնի, ուսումնական ականանետային մարտկոցի, 82 մմ հաշվարկի հրամանատարների պատրաստման ուսումնական դասակի հրամանատար, կապիտան Արթուր Նորայրի Աբաջյան:

2-րդ տեղ՝ զորամասի հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Օնիկի Հակոբյան:

3-րդ տեղ՝ զորամասի խառը հրետանային դիվիզիոնի, հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Սասուն Արտուշի Վարդանյան:

 

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿ»

 1-ին տեղ` զորամասի հրաձգային գումարտակի ականանետային դասակ, հրամանատար՝ լեյտենանտ Ա.Ավագիմյան:

2-րդ տեղ` զորամասի հրաձգային գումարտակի ականանետային դասակ, հրամանատար՝ ավագ լեյտենանտ Տ. Համբարյան:

3-րդ տեղ` զորամասի հրաձգային գումարտակի ականանետային դասակ, հրամանատար՝ ավագ լեյտենանտ Մ. Ասլանյան:

 

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՋՈԿ»

 1-ին տեղ՝ զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հետախուզական ջոկ, ջոկի հրամանատար, սերժանտ Մ.Մեհրաբյան:

2-րդ տեղ՝ զորամասի հետախուզական դիվիզիոնի օպտիկական հետախուզական մարտկոցի 1-ին օպտիկական հետախուզական դասակի  1-ին օպտիկական հետախուզական ջոկ, ջոկի հրամանատար, սերժանտ Ս.Գալստյան:

3-րդ տեղ՝  զորամասի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 2-րդ ռեակտիվ հրետանային մարտկոցի կառավարման դասակի հետախուզական ջոկ, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Էրիկ Արթուրի Օհանյան եւ զորամասի 2-րդ Դ-20 հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հետախուզական ջոկ, ջոկի հրամանատար, սերժանտ Հ. Թարխանյան (վաստակել են հավասար միավորներ):

Մրցույթների անցկացումը նպաստել է ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացմանը եւ առաջավոր փորձի փոխանակմանը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած ստորաբաժանումները եւ սպաները արժանացել են տարբեր խրախուսանքների:

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ազգային բանակ


18/10/2017