ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԻՐ ՆՈՐ ԼՐԱԿԱԶՄԸ
Լրակազմը, որը բաղկացած է խոցման, պաշտպանության, ղեկավարման, կենսա- և էներգաապահովման համակարգերից, բոլոր առումներով գերազանցում է ժամանակակից արտասահմանյան նմանակներին: Հանդերձանքի լրակազմի մշակման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ղեկավարման համակարգին, որը մարտիկին կապում է ցանցակենտրոն համակարգին և թույլ է տալիս մշտական կապի մեջ գտնվել հրամանատարական բարձր օղակների հետ:
Բացի այդ, մարտիկը կարող է ստանալ ու փոխանցել մարտադաշտի տեսապատկերները և հակառակորդի թիրախների կոորդինատները, իսկ իր գտնվելու ճշգրիտ վայրը որոշվում է ГЛОНАСС և GPS համակարգերի օգնությամբ, ինչը միաժամանակ թույլ է տալիս արագորեն լուծել տեղանքում կողմնորոշման, թիրախների կոորդինատների ճիշտ որոշման և կիրառական այլ խնդիրներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական