ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԽԹԱՆԻ ԲԱՐՁՐՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիան և «Միացյալ ավիաշինական կորպորացիան» ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Նպատակը բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակմանն ու արտահանմանը աջակցելն է:
Միայն «Ռոստեխնոլոգիաներ» կորպորացիայի կազմում ընդգրկված են ռազմական և քաղաքացիական ոլորտի 28 հոլդինգ և շուրջ 600 ձեռնարկություն: «ՄԱԿ»-ն զբաղվում է ավիացիոն տեխնիկայի արտադրությամբ, վաճառքով, ընթացիկ շահագործմամբ ու սպասարկմամբ, նորոգմամբ և արդիականացմամբ:
«Ռոստեխնոլոգիաներ» կորպորացիան համագործակցության պայմանագիր է ստորագրել նաև Boeing ընկերության հետ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական