ԱՄՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԽՈՏԱՆՎԱԾ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐ
ԱՄՆ բանակը հետ է կանչել և լրամշակման է ուղարկել շուրջ 5 միլիոն զրահաբաճկոն, այդ թվում Աֆղանստանում և Իրաքում զինծառայողներին արդեն տրամադրված նմուշներ:
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ բանակին մատակարարվող զրահաբաճկոնների վերևի մասի կերամիկական սալիկները ճաքճքած են և չեն կարող լիարժեք պաշտպանել զինվորին, իսկ 7 մատակարար ընկերություններ, որոնց հետ 2,5 միլիարդ դոլարի պայմանագրեր էին կնքվել, չեն ապահովել իրենց արտադրանքի հուսալիությունը:
Զրահաբաճկոնների լայնածավալ ստուգումներն սկսվել են 2009թ. The New York Times թերթում տպագրված հոդվածի հիման վրա: Լրագրողները պարզել էին, որ 2003-2005թթ. Իրաքում սպանված ամերիկացի զինծառայողների 80 տոկոսը հրազենային վնասվածք է ստացել մարմնի վերևի հատվածում, որը պետք է պաշտպաներ զրահաբաճկոնը: Զինծառայողների կյանքը կփրկեին ավելի թանկարժեք (260 դոլար արժողությամբ) զրահաբաճկոնները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական