Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»



«ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար

Խորագիր՝ Նորություններ


18/12/2017