ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՏԸ
Վաշինգտոնում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) նախագծողների կոնֆերանս, որի ընթացքում իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն գյուտը` մինի-ԱԹՍ, որը հատուկ մշակվել է` քաղաքի պայմաններում մարտեր վարելու համար:
Սարքի զանգվածը 4 կգ է, այն հետախուզական տեղեկություն է հավաքում քաղաքում ընթացող փողոցային մարտերի ժամանակ: Մինի-ԱԹՍ-ի ղեկավարման համակարգը հիմնված է համակարգչային խաղերի ծրագրավորման վրա և շատ պարզ է:
Մեքենան ուսապարկերում կարող են տեղափոխել 2 զինվոր: Մինի-ԱԹՍ-ը կարող են օգտագործել նաև կիսառազմականացված կազմավորումները և ոստիկանությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական