Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵ՞Ր ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



Ուկրաինայի արտգործնախարարությունը ստուգում է ամերիկյան ՙChannel 4 News Сара Корп՚ հեռուստաընկերության հաղորդած այն լուրը, թե Տրիպոլիի անկումից հետո գերվել են Քադաֆիի վարչախմբի կողմից կռվող ուկրաինացի վարձկաններ: Հեռուստալրագրողը հայտարարել է, որ Նավթային ազգային ընկերության հրապարակում անձամբ է տեսել գերված տասնմեկ զինվորների և պահակախմբի հրամանատարից տեղեկացել, որ նրանք ուրաինացի վարձկաններ են:

Իսկ դեռ փետրվարին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ստիպված էր հերքել այն լուրերը, թե ուկրաինացի վարձկան օդաչուներն են վարում ապստամբների դիրքերը ռմբահարող ռազմական ինքնաթիռները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/08/2011