Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑ



«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑԲարեւ աշխարհի ամենաանվախ ու քաջ զինվոր, քեզ է գրում Անահիտը: Ուզում եմ քեզ հայտնել, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Շնորհակալ ենք քեզ այդպիսին լինելու համար: Մշտարթուն, արիասիրտ, ամենաթանկ զինվոր, ես ուզում եմ, որ քո այս երկու տարին անցնի շատ արագ: Հաճախ եմ մտածում՝ ինչպես է անցնում ձեր օրը: Մի քիչ հուզված, բայց տոնական տրամադրությամբ ուզում եմ քեզ մաղթել անսպառ ուժ, քաջառողջություն: Նամակիս վերջում կասեմ` հիշիր, զինվո՛ր, մենք ուժեղ ենք միասին: Փա՛ռք քեզ ու քո բազկին: 

 

Պատիվ ուներ գրելու

ԱՆԱՀԻՏ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Բանակ և հասարակություն


15/02/2018