Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ՈՐԱԿՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՆՈՐ ՆՅՈՒԹ ԵՆ ՄՇԱԿԵԼ



ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գործակալությունում ստեղծվում է նոր նյութ, որը կարող է մարտագլխիկի մարտական հատվածում փոխարինել պողպատը: Դա թույլ կտա ավելացնել կիրառվող զենքի հզորությունը և ճշգրտությունը:

Նոր նյութում կիրառվող տեխնոլոգիաների շնորհիվ ոչ միայն ավելանում է պայթյունի հարվածային ուժը, այլև պայթյունի ժամանակ դուրս է գալիս քիմիական լրացուցիչ էներգիա` ավելի հավանական դարձնելով հակառակորդի լիակատար ոչնչացումը:

Նշված նյութով պատրաստված մարտագլխիկները կարող են հաղթահարել ցանկացած պաշտպանություն, մտնել թիրախը շրջապատող շերտի տակ և նոր միայն պայթել:

Այս և մարտական այլ լրացուցիչ հատկությունների շնորհիվ նոր տեխնոլոգիայով պատրաստված մարտագլխիկը հնարավոր է կիրառել նաև ռազմածովային նշանակության հրթիռներում:

Նախագծողների կարծիքով, նոր նյութի հիման վրա կատարվող փորձարկումները իսկական հեղափոխություն կարող են առաջացնել նավատորմի համար ռազմական տեխնիկայի արտադրության բնագավառում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/08/2011