Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏ



ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏՄարտի 5-ին մարդաշատ էր Սպարապետ Վ. Սարգսյանի անունը կրող զորամասը, որտեղ առավոտյան ժամը 09:00-ին մեկնարկ տրվեց հայրենիքի նվիրյալ, պետական և քաղաքական գործիչ Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքին:

Նախ՝ զորամասում երկրապահ կամավորականների, հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների մասնակցությամբ կայացավ միտինգ: Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սերոբյանը ներկայացրեց Սպարապետի կյանքի հերոսական ուղին՝ հավաստիացնելով, որ ամենօրյա պատվախնդիր ծառայությամբ անսասան կպահեն հայրենիքի սահմանները, քանզի հենց այդ էր պատգամում Սպարապետը:

Միտինգից հետո զորամասի հրամանատարի գլխավորությամբ արարողությունը շարունակվեց Արարատ քաղաքում Վ. Սարգսյանի հուշարձանի մոտ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետին հուշարձանին: Արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի ղեկավար կազմը, ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսուցչական կոլեկտիվներ:

Այնուհետեւ միջոցառումների մասնակիցները այցելեցին Սպարապետի  տուն-թանգարան, հանդիպեցին Գրետա մայրիկին, վերհիշեցին Վ. Սարգսյանի հերոսական կյանքի ուղու առավել կարևոր դրվագները: Միջոցառումների շարքը եզրափակեց զորամասի ակումբում կազմակերպված համերգային ծրագիրը. ՀՀ ԶՈՒ երգի ու պարի համույթը, ճանաչված երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը իրենց կատարումներով մեծ ոգևորություն հաղորդեցին միջոցառման մասնակիցներին:

 

5-ՐԴ  ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ 

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Բանակ և հասարակություն


15/03/2018