Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՄարտի 30-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող օտար լեզվի միջազգային 4-րդ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալմայոր Անդրանիկ Մակարյանը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալգնդապետ Անատոլի Սիդորովը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը, օլիմպիադայի մասնակից պետություններից ժամանած բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:

Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորելով բարձր արդյունքներ ցուցաբերելու համար` ելույթ ունեցողները վստահեցրել են, որ օլիմպիադան ծառայել է իր նպատակին, և այն ոչ միայն գիտելիքների ստուգատեսի յուրօրինակ մրցակցային հարթակ է կուրսանտների համար, այլև բարեկամ երկրների միջև կապերի ու համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման ևս մեկ միջոց:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի չորս օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը մրցել են երկու՝ «Ընդհանուր պատրաստություն» և «Պրոֆիլային պատրաստություն» անվանակարգերում: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ եզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա ընտրված լավագույնները խրախուսվել են: «Ընդհանուր պատրաստություն» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Ռուսաստանը, Հայաստանը և Ուզբեկստանը, իսկ «Պրոֆիլային պատրաստություն» անվանակարգում` Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը ներկայացնող կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին Հայաստանը ներկայացրել են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Խորագիր՝ Նորություններ


30/03/2018