Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ 17 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ



Լիբիայի անցումային ազգային խորհուրդը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմնակից լինելու կասկածանքով ձերբակալված օտարերկրացիների թվում կան Խորվաթիայի 17 քաղաքացիներ:

Անցումային իշխանությունը հավաստիացրել է, որ բոլոր ձերբակալվածների նկատմամբ լավ են վերաբերվում և անմեղ անձինք հետաքննության ավարտից անմիջապես հետո ազատ կարձակվեն, իսկ Լիբիայի ժողովրդի դեմ հանցանք գործածները պատասխան կտան օրենքի առջև:

Խորվաթիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իր քաղաքացիների ձերբակալման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել և բացատրությունների համար դիմել է Զագրեբում Լիբիայի դեսպանատանը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


31/08/2011