ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Աֆղանստանի Գելմենդ գավառում միջազգային կոալիցիոն ուժերի պարեկային խմբի վրա թալիբների հարձակման հետևանքով վրացի զինծառայող է զոհվել: Այդպիսով, Աֆղանստանում վրացական զորախմբի ընդհանուր կորուստները կազմեցին 10 մարդ:
Կրտսեր սերժանտ Ռևազ Բերիձեն վրացական բանակում ծառայել է 2002թ., մինչև Աֆղանստան մեկնելը ծառայել է Իրաքում:
900 զինծառայողից բաղկացած վրացական զորախումբը Աֆղանստանում է 2009թ.-ից, ծառայությունն անցկացնում է Քաբուլում և Գելմենդ գավառում: 2012թ. այնտեղ կուղարկվի լրացուցիչ ստորաբաժանում:
Խորագիր՝ Նորություններ