ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները:
Նպատակը պաշտպանության նախարարի հրամանով հաստատված սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգին ևս մեկ անգամ ծանոթանալն էր, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի փոխադրման աշխատանքների գործնական ցուցադրություն կազմակերպելը, մասնակից սպաներին մշակվող փաստաթղթերի լրացման կարգին ծանոթացնելը:
Որպես ուսուցանողներ հանդես եկան զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Գրիգոր Թորոսյանը, զորամասերի սպառազինության գծով պատասխանատու սպաներ:
Զինծառայողներին ներկայացվեցին անվտանգության պահանջները սպառազինությունն սպասարկելիս, ինչպես նաև` սպառազինության կազմաքանդման, նորոգման, հավաքման ժամանակ ամառային շահագործման ռեժիմի պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի, սպառազինության շահագործման առանձնահատկությունները, ռազմատեխնիկական ունեցվածքի ապահովման կազմակերպումը և այլն:
Ցուցադրական պարապմունքի ավարտին զորամիավորման սպառազինության պետ, գնդապետ Գ. Թորոսյանը վստահեցրեց, որ ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը տեղերում բարձր մակարդակով են իրականացնում սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի անցման աշխատանքները:
Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Ազգային բանակ