ԳԵՐՄԱՆԱՑԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 150 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԵՎՐՈ
Գերմանիայի կառավարությունը ավելացրել է արտասահմանում ռազմական օպերացիաների ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման չափը: Այսուհետ մասնագիտական աշխատունակությունը վիրավորվածության արդյունքում 50 տոկոսով կորցնելու դեպքում բունդեսվերի զինծառայողները կստանան 150 հազար եվրո միանվագ վճարում նախկին 80 հազարի փոխարեն:
Ներկայումս արտասահմանյան ռազմական օպերացիաներում ներգրավված է գերմանացի 7140 զինծառայող: