Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1988Թ. ԱՐՏԱԴՐՎԱԾ «Тополь» ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ



Արխանգելսկի շրջանի «Պլեսեցկ» տիեզերակայանում արձակվել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ փորձնական հրթիռ:

Փորձարկման նպատակը շահագործման երկարացված ժամանակաշրջանում այս դասի թռիչքա-տեխնիկական հիմնական բնութագրերի կայունության հաստատումն է և հրթիռների հեռանկարային մարտական համալրման փորձարկումը: Արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է նշանակետը:

«Тополь» հրթիռները Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինության հիմքն են: Դրանք սկսել են սպառազինության ընդունել 1988թ., այդ ժամանակ էլ արտադրվել է Պլեսեցկից արձակված հրթիռը:

Բոլոր փորձարկումների արդյունքում մասնագետները հնարավոր են համարում հրթիռի բազային տարբերակի շահագործման ժամկետների երկարացումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/09/2011