Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ



Ռուսաստանը ճանաչել է Լիբիայի անցումային ազգային խորհուրդը` որպես երկրի օրինական իշխանություն: Ռազմական փորձագետների կարծիքով, դա ճիշտ քայլ էր, որը թույլ կտա հեռանկարում վերականգնել երկու երկրների միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը:

Լիբիայում ռազմական գործողություններ սկսվելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած սպառազինության մատակարարման արգելքի պատճառով Ռուսաստանը կորցրեց ավելի քան 4 միլիարդ դոլար:

Մասնագետների կարծիքով, Ռուսաստանը, որը Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1955թ. սեպտեմբերի 4-ին, այդպիսով հնարավորություն կստանա մասնակցելու լիբիական բանակի վերակազմավորման և վերազինման ծրագրերին և գոնե մասամբ էլ փոխհատուցել իր կրած վնասը, իսկ գուցեև նոր` ավելի խոշոր պայմանագրեր կնքել սպառազինության մատակարարման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


05/09/2011