Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՆԱ ՄԵՐՈՆՑԻՑ ՔԱՆԻՍԻ՞Ն Է ՍՊԱՆԵԼ»



Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու մասին «Facebook» սոցիալական ցանցում Դմիտրի Ռոգոզինի (Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցչի) այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում ու դիվանագիտական շրջանակներում:

Սիկորսկին, ով 80-ականներին գործուղվել էր աֆղան մոջահեդների մոտ՝ բրիտանական «Spectator» և «Observer» պարբերականների համար լուսաբանելու մարտական գործողությունների ընթացքը, և միշտ հպարտանում է իր «աֆղանական» անցյալով, սոցիալական ցանցում տեղադրել էր «Կալաշնիկովի» ավտոմատը ձեռքին իր լուսանկարները և պատմել, թե ինչպես էր խորհրդային ստորաբաժանման զորանոցի վրա գիշերային հարձակման նախօրեին մեծ դժվարությամբ ձեռք բերել այն:

Սիկորսկին խորհրդային հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկներին անվանելով պրոֆեսիոնալ մարդասպաններ, պատմել էր, թե ինչպես էր կրակել երեք պահունակ, սակայն փամփուշտները դիպել էին զորանոցի պատերին:

Այժմ Լեհաստանի արտգործնախարարությունը Ռոգոզինին մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ, իսկ «Facebook»-ի բազմաթիվ ռուսալեզու օգտատերեր թույլատրելի ու անվայելուչ տարբեր արտահայտություններով «նախշում» են Լեհաստանի արտգործնախարարին:

Խորագիր՝ Նորություններ


05/09/2011