Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱԶԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ



Ենթադրվում է, որ միայն այս տարի ԱՄՆ-ում կվաճառվի 15 միլիոն ատրճանակ: Ամենամեծ սպահանջարկը վայելում են այսպես կոչված Ռեմբո-ատրճանակները՝ ամերիկյան մարտաֆիլմերի հերոսների հիմնական զենքը:

Հրազենի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տեխասյան Sturm Ruger ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում ընկերության բաժնեթղթերի արժեքն աճել է 400%-ով, այն դեպքում, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ոսկին թանկացել է ընդամենը 113%-ով:

Վերլուծաբանների կարծիքով, հրազենի վաճառքի ծավալների նման աննախադեպ աճը պայմանավորված է երկու պատճառով. բնակչության մի մասը, կարծելով, որ հաջորդ իշխանությունների օրոք զենքի ազատ վաճառքը կարգելվի, շտապում են ատրճանակ կամ հրացան ձեռք բերել, մյուս մասն էլ կարծում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով երկրում կգրանցվի հանցագործությունների աճ և մտահոգվում է իր անվտանգությամբ:

Միաժամանակ, միայն 2009 թվականին ամերիկյան զինագործարաններից կորել է ավելի քան 16.000 միավոր հրազեն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


06/09/2011