Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

DENEL AH 2 ROOIVALK



Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Ընկերությունը Denel Aerospace Systems
Առավելագույն թռիչքային քաշը 8700 կգ
Թռիչքային հեռավորությունը 1280կմ
Թռիչքային բարձրությունը 5852մ
Առավելագույն արագությունը 382 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ

Իր ողջ պատմության ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերը համալրված են եղել արտասահմանյան ռազմական տեխնիկայով: Ժամանակի ընթացքում, աստիճանաբար արտադրելով ռազմական տեխնիկայի որոշ մանրամասներ, ՀԱՀ զինված ուժերը ձեռնամուխ եղան այնպիսի բարդ կառուցվածքների հավաքման, ինչպիսիք են ուղղաթիռները: Հետազոտությունները սեփական ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ սկսվեցին Atlas Aircraft ընկերության կողմից 1981թ.` ՀԱՀ զինված ուժերի պատվերով: Իսկ ստեղծման աշխատանքները 1984թ.` ներկայիս Denel Aviation ընկերության կողմից: Ուղղաթիռը նախատեսված է կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա ոչնչացնելու, հակառակորդի ուղղաթիռների և ցածր բարձրության վրա թռչող սարքերի դեմ պայքարի, տրանսպորտա-դեսանտային ուղղաթիռներ ուղեկցելու, ինչպես նաև ցամաքային զորքերին օգնելու համար: ՀԱՀ զինված ուժերի մասնագետների խոսքերով, այն կարող է մարտեր վարել բարդ տեղանքային տարածաշրջաններում, կլիմայական տարբեր պայմաններում: Ընդունակ է մարտական գործողություններ իրագործել 5-15մ բարձրության վրա: Ուղղաթիռը երկտեղանի է, ունի X ձևի գլխավոր և ետևի ուղղորդիչ փեռ, ինչպես նաև երկու գազատուրբինային շարժիչ: Առաջին թռիչքը կատարել է 1990թ.: ՀԱՀ զինված ուժերը պատվիրված է 12 այդպիսի ուղղաթիռ, որոնք սպառազինություն են մտել 1999թ.: Սակայն 2005թ. տվյալներով ընդամենը 6 «Ռուիվալկ» ուղղաթիռ է գործում ՀԱՀ ռազմաօդային ուժերում:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Ռազմական


07/09/2011