Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՀունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2018թ. համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարևորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Խորագիր՝ Նորություններ


21/06/2018