ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ 2015-2016ԹԹ. ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ըստ որի՝ անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016թ. զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։ Քննարկումների ընթացքում պարզվել է, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծելու այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։
Նիստի ընթացքում որոշվել է ներկայացված առաջարկները քննարկել Հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստում։
Խորագիր՝ Նորություններ