Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ



ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸՀուլիսի 31-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:

Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:

Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:

Խորագիր՝ Նորություններ


01/08/2018