Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ-ԿԱՄԻԿԱՁԵ



Ամերիկյան բանակը 4,9 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել AeroVironment ընկերության հետ` Switchblade գերկոմպակտ անօդաչու թռչող ապարատների մատակարարման վերաբերյալ:

Ապարատը կրում է մարտական լիցք, որը ինքնապայթեցվում է` խոցելով նշանակետը: Նոր ապարատը զինծառայողներին հնարավորություն կտա ոչնչացնելու հակառակորդի օբյեկտները հրետանային աջակցության բացակայության պայմաններում:

Քանի որ անօդաչուն համալրված է գրեթե անձայն էլեկտրաշարժիչով, կարող է աննկատ մոտենալ նշանակետին` առավել արդյունավետ խոցելով այն: Բացի այդ, թիրախին մոտենալիս ապարատը կարող է անջատել շարժիչը և թռչել պլաներային ռեժիմում:

Տեսաձայնային կապի միջոցով ապարատը ղեկավարվում է իրական ժամանակային պայմաններում: Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել ինքնաոչնչացման հրամանը, երբ պետք է փոխել թիրախը կամ խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/09/2011