Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԻՀԱՐԵՆ



Հնդկաստանի զինված ուժերը ձգտում են դառնալ ավելի մոբիլ և հակառակորդի դեմ արագընթաց ռազմական օպերացիաներ իրականացնելու ընդունակ: Սակայն այդ ռազմավարության իրականացմանը խանգարում է… հնդիկ զինծառայողների անշարժունակությունը:

Լիովին առողջ համարվող 767 զինծառայողների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց 1/3-ը ավելորդ քաշի խնդիր ունի, յուրաքանչյուր չորրորդի արյան բարձր ճնշման նախանշաններ կան և այլն: Այդ ամենը բացատրվում է շարժումների պակասով և ֆիզիկական վարժություններ չկատարելով:

Այժմ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշակի միջոցներ է մշակում զինծառայողներին անհրաժեշտ կարգավիճակի հասցնելու համար, որպեսզի նրանց մարտական ոգուն չխոչընդոտեն առողջական խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


08/09/2011