ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Վերջին 10 տարիների ընթացքում Պենտագոնի համար պատվերներ իրականացնող ընկերությունները շուրջ 60 միլիարդ դոլարի անարդյունավետ ծախսեր են կատարել անկազմակերպվածության կամ խաբեբայությունների միջոցով:
Այս եզրահանգմանն են եկել Իրաքում և Աֆղանստանում պատերազմների ընթացքում կնքված ռազմական պայմանագրերն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի անդամները: Միայն 31 դոլարի զուր ծախսեր են կատարվել ոչ ճիշտ պլանավորման արդյունքում:
1990-ականների սկզբին զգալիորեն կրճատվել են ԱՄՆ բանակի օժանդակ ստորաբաժանումները: Այդ պատճառով էլ զինվորականներին պահանջվեց մատակարար ընկերությունների աջակցությունը: Իրաքում և Աֆղանստանում Պենտագոնի հետ պայմանագրով աշխատել է 260 հազար մարդ: Երբեմն նրանց թվակազմը գերազանցել է այն զինծառայողների թվակազմը, ում նրանք որոշակի ծառայություններ են մատուցել:
Երկու երկրներում զինվորականների համար աշխատող առաջատար ընկերությունը` Kellogg, Brown&Root-ը, վերջին տասնամյակում 40,8 միլիարդ դոլար եկամուտ է ստացել:
Հանձնաժողովը առաջարկել է հրաժարվել միջնորդ ընկերությունների ծառայություններից և ընդլայնել պայմանագրեր կնքող պատասխանատուների լիազորությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական