Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՕԲՈՐՈՆԷՔՍՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԵԵՎԻՆ



ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/08/2018