Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ



ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸՊՆ վարչական համալիրում շարունակվող հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի իրականացման սկզբունքները, զորահավաքային միջոցառումների ֆինանսավորման հիմնական խնդիրները, ինչպես նաև համապատասխան ծրագրերի և պլանների մշակման ու իրականացման առանձնահատկությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը խոսել է պետության էներգետիկ ոլորտի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի իրականացման կարևորագույն խնդիրների և նպատակների մասին: Նախարար Արթուր Գրիգորյանը մատնանշել է այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել էներգահամակարգի անփախան գործունեությունը և խաղաղ պայմաններից պատերազմականի անցումն ապահովելու համար:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի դասախոսությունը իր ղեկավարած ոլորտի զորահավաքային նախապատրաստությանն ու զորահավաքի իրականացմանն է վերաբերել։ Կարևորելով անխափան կապի, ինչպես նաև զորքերի տրանսպորտային անարգել և օպերատիվ տեղաշարժի դերն ու նշանակությունը պատերազմական դրության ժամանակ՝ նախարար Հակոբյանը ներկայացրել է այդ նպատակով արդեն իսկ  իրականացված քայլերն ու առաջիկա ծրագրերը:

Հավաք-պարապմունքի առաջին օրվա դասախոսությունների շարքը եզրափակել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը՝ անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության հիմնադրույթներին և դրանք կարգավորող ղեկավար փաստաթղթերին: Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է նաև ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի գործառույթներն ու խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


28/08/2018