ՀՀ ԵՎ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը:
Շնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխություն իրականացնելու գործում:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: Բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ խնդրահարույց հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու և ներկայացված առաջարկները քննության առնելու համար: