ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Հավաք-պարապմունքների ընթացքում օգոստոսի 28-ին դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը:
Բանախոսներն անդրադարձել են պետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերին, այդ գործընթացը կարգավորող օրենքներին և սահմանադրության համապատասխան կետերին, ինչպես նաև ներկայացրել են պետական միասնական կառավարման համակարգի՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման հիմնադրույթները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից պատերազմների բնույթին և ռազմական գործողությունների վարման եղանակներին: