ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ
ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ այդպիսին պետք է լինի Ռուսաստանի սահմանների մոտ հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրեր տեղակայելու վերաբերյալ դաշինքի ծրագրին տրվելիք պատասխանը: Նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ հաշվի կնստեն միայն լուրջ գիտատեխնիկական մշակում իրականացնելու դեպքում:
Ռոգոզինը նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է ՄԱԿ անվտանգության խորհրդից խլել և սեփականաշնորհել պատերազմի ու խաղաղության հարցերը: Նրա կարծիքով եթե Ռուսաստանը ,չզարգացնի մկաններըե, ապա նրա հետ շուտով ոչ միայն հաշվի չեն նստի, այլև Ռուսաստանը կունենա խնդիրներ սեփական անվտանգության ապահովման ասպարեզում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական