ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Սեպտեմբերի 7-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը աշխատանքային խմբի անդամներին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման շուրջ մասնագիտական քննարկումներ անցկացնելու մեթոդաբանությունը և ուղիները: Ներկայացվել է նաև ՆԱՏՕ-ի՝ Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) և ռազմական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության թեմաների ներառման գործընթացը:
Խորագիր՝ Նորություններ