Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ «ԲԱՐԲԱՐՈՍԱՅԻՆ» ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՎ



Իսրայելը Թուրքիայի նկատմամբ պատասխան քայլերի ծրագիր է մշակել վերջինիս կողմից դիվանագիտական «հարձակմանն» ի պատասխան: Մասնավորապես, Իսրայելը պատրաստ է Թուրքիայի ոչ բարեկամական քաղաքականությանն արձագանքել քրդերին և հայերին օգնություն տրամադրելով:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է. Էրդողանը պետք է հասկանա, որ հակաիսրայելական գործողություններն անպատասխան չեն մնա:

Այս տեղեկատվությունը հայտնվել է Թուրքիայի ռազմածովային նոր ռազմավարության` «Բարբարոսսա» օպերացիա անվանմամբ, հրապարակումից հետո:

Իսրայելը նախատեսում է ամրապնդել կապերը ԱՄՆ Կոնգրեսում գործող հայկական լոբբիի հետ` հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու նպատակով: Լիբերմանը համապատասխան առաջարկներ կանի հայկական լոբբիի ղեկավարներին սեպտեմբերին ԱՄՆ կատարելիք հերթական այցի ժամանակ:

Իսրայելը կարող է կապեր հաստատել նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, և աջակցություն տրամադրել բոլոր հնարավոր ոլորտներում:

Երկու դեպքում էլ Իսրայելի պատասխան գործողությունները մեծ արդյունավետություն կունենան, քանի որ և´ հայկական, և´ քրդական հարցերը Թուրքիայի ցավոտ կողմն են:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


09/09/2011