Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ… ԲԵՆԳԱԶԻՈՒՄ



Լիբիական հեղափոխության օրրանում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով արմատապես փոխել երկրի ազգային անցումային կառավարության կազմը: Ցուցարարները պնդում են, որ կառավարության բազմաթիվ անդամներ նախկին ռեժիմի հետ համագործակցած գողեր ու հանցագործներ են, և նրանց տեղը ոչ թե կառավարությունում է, այլ բանտում:

Միաժամանակ, նորաստեղծ 56 կազմակերպությունների կողմից երկրի իշխանություններին ներկայացված հուշագրում սուր քննադատության է ենթարկվել ազգային անցումային կառավարության գործունեությունը և շարադրվել են հետհեղափոխական Լիբիայի վերականգնման ըմբռնումները, ուր բազմաթիվ հակասություններ կան կառավարության ներկայացրած ծրագրի հետ:

Մասնավորապես, հուշագիրը ստորագրած կազմակերպություններն անընդունելի են համարում առաջիկա 18 ամիսներին երկիրը միմյանց փոխարինող երկու ժամանակավոր կառավարությունների կողմից ղեկավարվելու դրույթը և պահանջում, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը շուտափույթ կազմակերպի համաժողովրդական ընտրություններ:

Խորագիր՝ Նորություններ


13/09/2011